Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են

Անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում շարունակվում  են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:


Իրանի Իսլամական Հանրապետությունամ պաշտոնական տվյալներով Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների  մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ 


ՀՀ առողջապահության նախարարի` ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին հրամանի պահանջով արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  1564 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից  1195-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցակետով, իսկ  369-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան  մեկնող 962 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 928-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետով,  34-ը` «Զվարթնոց»  օդանավակայանից։ 


Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով: Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերում արգելվում է ուտելիքն առանց փաթեթավորման  Հայաստանի Հանրապետություն ներկրել։


Սանիտարական կարանտինային կետերն ապահովված են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:


Շարունակվում է ուժեղացված հսկողությունը նաև Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։


Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ